Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն առաջիկայում նոր ռեկտոր կունենա: Այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։
«Մեր համալսարանը դառնում է հիմնադրամ և նոր ռեկտոր է լինելու: Ռեկտոր է նշանակվելու մեր փոխտնօրեն Կարինե Հարությունյանը»,-ArmLur.am_ի հետ զրույցում ասաց նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը:
Գայանե Գասպարյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ինքը մնալու է համալսարանում և ղեկավարելու է կենտրոն, իսկ թե ինչ կենտրոն վերջինս չցանկացավ փակագծերը բացել: