Բոլորս էլ սիրում ենք նոր կոշիկներ գնել, սակայն առաջին անգամ դրանք հագնելուց հետո ոտքերն անմասն չեն մնում կոշտուկներից: Սակայ դրանք հեշտությամբ կարելի է բուժել:
Adme.ru-ն օգնության կհասնի նրանց, ովքեր նման խնդիրներ ունեն:
Եթե այն դեռ փոքր է, ավելի լավ է նրան ձեռք չտալ և առավել ևս չծակել: Պետք է ժամանակավորապես փոխել կոշիկը, հետքի կողքի մաշկը մաքրել սպիրտով կամ ջրածնի պերօքսիդով: 1-2 օրից այն ինքնուրույն կանցնի: Եթե կոշտուկը մեծ է, պետք է ծակել այն և հանել հեղուկը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արագացնել լավացման գործընթացը, մի քանի քայլ կարող եք անել.
- Մարգանցովկա. լվացեք կոշտուկը թույլ լուծույթում: Դա կփափկացնի այն: Եթե մի անգամը բավարար չէ, ապա կրկնեք այն:
- Աղ. կհամապատասխանի թե կերակրի, թե ծովային աղը: Խառնեք 1 թեյի գդալ աղը և 1 լիտր տաք ջուրը: Կարող եք ոտքերի համար լոգանքներ կազմակերպել:
- Երիցուկ. կոշտուկը կարող եք փափկացնել երիցուկի լոգանքներով:
Ինչպես բուժել չոր կոշտուկը
Կոշտուկների բուժման համար ժողովրդական միջոցները չափազանց շատ են: Բոլորը կոչված են դրանք փափկացնելու համար, որից հետո այն կարող եք հեշտությամբ հեռացնել խոզանակով:
- Քացախը խառնեք ջրով 1:3 հարաբերակցությամբ: Խառնուրդը քնելուց առաջ քսեք կոշտուկի վրա և ծածկեք այն:
- Կիտրոնը բուժման համար ամենաէֆեկտիվ միջոցներից է: Կիտրոնի կեղևը կարող եք ամեն գիշել դնել կոշտուկի վրա:
- Բուսական յուղն ավելի է լավ է քնելուց առաջ քսել ոտքերին: Պետք է կրկնել այնքան, մինչև կոշտուկները կփափկեն և կանցնեն:
- Սոդան ունակ է հեռացնել մաշկի մահացած բջիջները: Պետք է 2 ճաշի գդալ սոդան լցնել տաք ջրի մեջ և պահել ոտքերը 15 րոպե: