ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Կապանում. 56-ամյա վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել պատնեշին, իսկ 60-ամյա ուղևորուհին իրեն ավտոմեքենայից դուրս է շպրտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։

Պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։

Ավտոմեքենայում եղել է նաև Կապան քաղաքի բնակչուհի՝ 60-ամյա Էռնա Հակոբյանը, ով, տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, ով էլ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս