Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:

Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի 4 մասնակից` Իգոր Կովալենկո (Լատվիա), Փարհամ Մագսուդլու (Իրան), Եվգենի Պոստնի (Իսրայել) եւ Օլեքսանդր Բորտնիկ (Ուկրաինա):

Եվս 10 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ` Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 2.5-ական միավոր:

Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս