Քիչ առաջ վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. այն լի էր ուղևորներով. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hraparak.am-ի տեղեկություններով քիչ առաջ Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը։ Ավտոբուսը լի էր ուղևորներով։ Վթարը տեղի է ունեցել Թբիլիսիից Հայաստան ընկած տարածքում՝ Մառնեոլի քաղաքի մոտ։ Կան վիրավորներ։

Մեր նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է հանդիպակած երթևեկող մեքենան, որի հետ բախումից խուսափելու համար, ըստ երևույթին, վարորդը փախցրել է մեքենան, բախվել ծառին և շրջվել։ Պատահական զուգադիպությամբ այդ պահին Վրաստանից Հայաստան վերադառնալիս է եղել ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ կանգնել և հնարավորության չափով փորձել է օգնություն ցուցաբերել տուժածներին։

Այս պահին այնտեղ են մեկնել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչները։




Լրահոս