Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարը` նախորդների «շարունակությո՞ւն». մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

«Վրաստանի Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղեւորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երեւան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղեւորափոխադրում է իրականացրել։
Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս