Կինոն հետաքրքիր աշխարհ է, որը մեզ ստիպում է խորանալ դրա մեջ և մոռանալ սեփական խնդիրների մասին: Սակայն նման գլուխգործոցներ ստանալու համար կինոարտադրողները մեծ ջանքերի են դիմում: AdMe.ru -ն ներկայացնում է մի քանի հնարքներ:
Միշտ թաց ասֆալտ
Դուք նկատե՞լ եք, որ գիշերային տեսարաններում հերոսները մշտապես անձրևից հետո մեքենա են վարում: Ամեն ինչ այն պատճառով, որ առաջին հերթին, թաց ասֆալտն ավելի էսթետիկ է դիտվում, իսկ թաց ճանապարհը նաև լավ է արտացոլում լույսը:
Կեղծ ամբոխ
Շատ ֆիլմերում ամբոխի տեսարաններ ստանալու համար հատուկ հնարքների են դիմում: Մի փոքր մարդկանց նկարահանում են ճիշտ անկյունով և ամբոխի պատկեր ստանում համակարգչային հնարքների միջոցով:
Չոր կաթ թմրանյութերի փոխարեն
Իհարկե, մեզնից ոչ մեկ չի մտածում, որ ֆիլմերում ներկայացված թմրանյութերն իրական են: Դրա փոխարեն Հոլիվուդում օգտագործում են չոր կաթ, վիտամին կամ շաքար:
Եվ սիրոպ արյան փոխարեն
Իհարկե արյան փոխարեն այլ տարբերակներ ևս կան, սակայն սիրոպի օգտագործումն ամենահաճախն է:
Էրոտիկ տեսարաններ
Որպեսզի էրոտիկ տեսարանների ժամանակ դերասաններն իրենց անհարմար չզգան, ֆիլմի նկարահանող խումբը դիմում է տարբեր հնարքների: Օրինակ կարող են աննկատելի ներքնազգեստ կրել, բարձ օգտագործել և այլն:
Անվտանգ ծխախոտ
Պետք չէ զարմանալ, եթե առողջ ապրելակերպ քարոզող դերասանն էկրանին ծխախոտը ձեռքին է: Այդպիսի ծխախոտը վնաս չի բերում, քանի որ որպես կանոն առանց նիկոտինի են դրանք:
Համեղ ապակի
Քիչ կլինեն ֆիլմեր, որտեղ դերասանը ապակի չի կոտրում: Որպես կանոն իրական ապակու փոխարեն օգտագործվում է շաքարայինը:
Ձմերուկը հնչյունային ռեժիսորի օգնականն է
Որպեսզի ձայնային ուղեկցումն ազդեցիկ լինի, հաճախ հնչյունային ռեժիսորները դիմում են տարբեր հնարքների: Զանգվածային կրակոցների փոխարեն օգտագործվում է հրավառություն, թռչունների ձայնին փոխարինում է գիրքը թերթելու ձայնը: Սակայն գլխավոր օգնականը ձմերուկն է: