Այսօր ԱԺ-ում 2016 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն ասաց, որ 2016 թ-ին ԱԺ-ի բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, 22 մլն վերադարձվել է պետական բյուջե:
Ըստ այդմ՝ պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ:
Պարզվում է խորհրդարանի հիմնակում եղել է ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը. ծախսվել է 4 մլրդ 489 մլն դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը: Պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ. ծրագիրն ունի 592 շահառու:
Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ ԱԺ-ին հատկացված ծրագրով վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, արտաքին պատուհանների մի մասը, թարմացվել են պոմպակայանն ու ջրամատակարարման և կոյուղու համակարգի որոշակի հատվածը:
Իսկ միջազգային կառույցների անդամակցության վճարների համար ծախսվել է 192.5 մլն, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 82 մլն դրամ: