Խոշոր ավտովթար Հրազդան կիրճում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 34 RC 919 համարանիշի և Mercedes մակնիշի 34 QT 135 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Մոնտե Քրիստո» ռեստորանի աշխատակիցները, որից հետո արդեն օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:

Մանրամասները՝  այստեղ:




Լրահոս