«Սասնա ծռերը այն ոսկորն են դառնալու, որը ոստիկանությունը չի կարողանալու կուլ տալ». Հիմնադիր խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել.

««Վերջին բոլշևիկն» և իր «Համիդիեի» վերածված ոստիկանությունը իրենց ցողունացված ողնուղեղներով անգամ զգում են, որ ազատագրական երկար պայքարում կոփված, բանտեր ու կտտանքներ տեսած, իրենց մարտական ու քաղաքացիական արիությունը բազմիցս ապացուցած Սասնա ծռերը այն ոսկորն են դառնալու, որը իրենք չեն կարողանալու կուլ տալ: Այստեղից էլ իբրև թե ուժի ցուցադրություն հանդիսացող, բայց իրականում սեփական բարոյական ողորմելիությունը մատնող, գարշանք ու արդարացի ցասում առաջացնող ամենաթողության կամ իրենց լեզվող ասած «բեսպրեդելի» գործողությունները, որոնք ձեռնարկվեցին երեկ՝ կտտանքների զնդանի վերածված «դատարանում»:
Սասնա ծռերի և նրանց պաշտպանների, ինչպես նաև «դատարանում» և նրա շրջակայքում գտնվող համակիր բազմության նկատմամբ իրականացված բռնի ու անհամաչափ ուժի կիրառումով սկսում է արագ պատռվել «նարիմանովյան» «սահմանադրությամբ» «եվրովերանորգված» և «Կարենով Կարապետյան»- թզի տերևով ծաղկեցված դիմակը:

Բացահայտելով իր նեոստալինյան էության փտած «եվրասիական» գենետիկան ռեժիմը սկսում է իր ապալեգիտիմացման որակապես նոր փուլը: Իրավական ամենաթողության պայմաններում բնական իրավունքը և նրա կարևորագույն բաղկացուցիչ՝ բռնակալության դեմ ապստամբության և ինքնապաշտպանության իրավունքը, դառնում են ոչ միայն Սասնա ծռերի ու նրանց համակիրների, այլև աչք, ականջ և արժանապատվություն ունեցող և իրենց ապագան Հայաստանում տեսնող քաղաքացիների կյանքին իմաստ հաղորդող և ազատագրական գործողությունները ոգեչնչող միակ լեգիտիմ իրավական հենարանը»:




Լրահոս