Ոստիկանությունում «փնթփնթում են», թե ինչու են արտաբյուջետային փողերն իրենցից տարել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի գումարը այսուհետ պետք է ուղղվի զոհված, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Տվյալ որոշմամբ՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետեւանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների անօթեւան ընտանիքների, ինչպես նաեւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է ընդունվել կառավարության այս որոշումը ոստիկանությունում:

«Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ բարձրաձայն ոչ ոք չի դժգոհել: Չէր էլ կարող: Սակայն որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, «փնթփնթացել են»: Ինչո՞ւ հենց իրե՛նց արտաբյուջետային ֆոնդից: Թող ՊԵԿ-ից կամ կառավարությունից վերցնեին:

Սովորաբար արտաբյուջետային ֆոնդի փողերը տվյալ ոլորտում համարում են իրենց օգուտը (ո՛չ անձնական, այլ գերատեսչության): Այդ է պատճառը, որ ոստիկանությունում որոշ մարդիկ համարում են, որ իրենց փողերը տարան:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս