Ընտրակեղծարարը պատժվեց միայն տուգանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականից Ճամբարակի ավագանու անդամ Վազգեն Ադամյանը ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Հիշեցնենք, որ ընտրախախտումը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 20/24 ընտրական տեղամասում, ուր քվեարկելու էր գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը:

Վազգեն Ադամյանը ցանկացել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում: Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով նա մոտեցել է Ղուլյանին, ու չնայած վերջինիս մերժումներին՝ Ադամյանը նրան հանգիստ չի թողել, հետեւից քայլելով մոտեցել է քվեախցիկին եւ հսկել: Այդքանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բայց, դե, դատարանը շատ մեղմ պատժի արժանացրեց՝ կեղծարարին ընդամենը տուգանելով:




Լրահոս