ArmLur.am-ը հայտնել էր, որ Ախուրյանի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 62 RR 062 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ղ.-ը (ծնվ. 2001 թ.), Հ. Ա.-ը (ծնվ. 2001 թ.) և Ա. Գ.-ը (ծնվ. 2001 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա․ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Sshamshyan.com-ը դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել