ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պնդում եմ. Ժիրայր Սէֆիլյանը` դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Երբ դատավորը դիմում էր Ժիրայր Սէֆիլյանին`  այլ փաստաբան ներգրավելու կոչով, վերջինս նշեց, թե իր համար փաստաբանը Տիգրան Հայրապետյանը և պնդում է միայն նրա ներկայությունը:

Նշենք, որ դատավորը բոլոր կալանավորվածներին առաջարկում էր փոխել փաստաբաններին, սակայն նրանք չէին համաձայնվում: Կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, որ փորձ է արվում ամբաստանյալների համար հանրային պաշտպաններ ներգրավել:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս