ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Վարդաշենում գործող կահույքի արտադրամասում. ժամանել էին մեկ տասնյակից ավելի հրշեջներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Ըստ նախնական տեղեկության՝ այրվում է 300 քմ տարածք:

Դեպքի վայրում է գտնվում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:




Լրահոս