ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Ղուկասյանը «փախավ»` լսելով Աստվածաշնչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական զավեշտալի իրադարձությունն է տեղի ունեցել Գյումրուց ընտրված պատգամավոր Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այն բանից հետո, երբ ArmLur.am-ի թղթակիցը հարցրել է, թե որպես հավատացյալ մարդ, ինքը պատրաստ է Աստվածաշնչի վրա երդվել, որ իր որդի Սպարտակն իրականում չի ծեծել գազալցակայանի աշխատակցին: Նա սկզբից շփոթվել է, հետո իրեն բնորոշ «շուստրիությամբ» հայտարարել է, թե ընդհանրապես Աստվածաշնչի վրա չեն երդվում:

Ստացվում է, երբ երկրի նախագահը երդվում, սխալ է անում: Մյուս կողմից, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ Վարդան Ղուկասյանը երդվի իրեն պատկանող շքեղ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի սեփականության վկայականի վրա, որ ինչպես ասում են կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հանգանակած գումարների հաշվին:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարկումների, ապրիլի տասին Սպարտակ Ղուկասյանն այնպես էր ծեծել գազալցակայանի սովորական աշխատող մի երիտասարդի, որ վերջինս կանգնել էր տեսողությունը կորցնելու վտանգի առաջ:

Ի դեպ ոստիկանությունը ևս հաստատեց այդ տեղեկությունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս