Վանաձորի Նարեկացի փողոցի վրա գտնվող արագաչափի հարևանությամբ գործող լուսա գիշերային լուսավորության մի շարք լամպտեր տևական ժամանակ է, ինչ խափանված են: Այս մասին ArmLur.am-ին ահազանգել են բազմաթիվ վարորդներ, ովքեր կարծում են, որ սա ծուղակ է. «Բոլոր լամպերը նորմալ աշխատում են, իսկ արագաչափի մոտի լամպերը՝ այդ թվում արագաչափի վրա, վառված է: Սա դիտավորյալ չեն փոխարինում, որ վարորդները չնկատեն արագաչափն ու նկարվեն»:
Վարորդների խոսքով՝ խափանված լամպերը հասնում են 6-ից 8-ի՝ երեքը մինչև արագաչափ տեսախցիկ, երեքը՝ դրանից հետո:
Ի դեպ, արագաչափի մասին տեղադրված է նաև համապատասխան նախազգուշացնող նշան: Մնում է Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը վերացնի վառված լամպերն ու այն փոխարինի նորերով:
Էդվարդ Արզումանյան
Լոռի