Որն է եղել Չելյաբինսկում հայերի խեղդվելու պատճառը. ՌԴ իշխանությունների պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավակի տարողունակությունը, որի ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում, ավել է եղել չորս մարդով:  Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ներկայացուցիչ Իվան Կոլկովը:

«Նավակի տարողունակությունը հինգ մարդ էր: Նավում եղել է ինը մարդ, նրանցից վեցը՝ երեխա: Այսինքն՝ չորս մարդով ավելին է եղել, քան թույլատրվում էր: Նավակի բոլոր ուղևորները եղել են առանց փրկարարական բաճկոնների»,- ասել է նա:

«Լճի խորությունը եղել է 2,5 մետր: Մահացել է 7 մարդ, որից չորսը երեխաներ են եղել», – ասել է նա:

ՌԴ ԱԻՆ մարզային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքսիմկա լճում երեխաներին նավակով շրջել տանելու որոշած տղամարդը մի քանի կոպիտ սխալ է գործել, որն արժեցել է նրա ու իր հետ եղածների կյանքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում՝ փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել:




Լրահոս