ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նալբանդյանը ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքից հետո առկա իրադրությունը»,-ասված է Տիգրան Բալայանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։