Ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Թրամփը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համգուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովի ժամանակ ծրագրում են քննարկել փոխգործակցությունը Սիրիայի հարցով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե հուլիսի 7-ին գագաթնաժողովի շրջանակում նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպմանը Սիրիայի հարցով մասնավորապես ինչ թեմաներ են քննարկվելու՝ Պեսկովը նշել է. «Թերևս կքննարկվեն Ռուսաստանի և ԱՄՆ համագործակցության հարցը, ինչպես նաև ամերիկյան կողմից պատրաստակամության պարագայում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը: Բացի այդ, կողմերը կխոսեն Սիրիայի ներսում խնդրի կարգավորման հեռանկարների մասին»:




Լրահոս