Վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին փոխանցեցին Ստեփանակերտի զինվորական  հոսպիտալից:

Ծայրահեղ ծանր է մնում գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը: Ծանր վիճակում գտնվող մյուս զինծառայողի մոտ դրական տեղաշաժ չկա: 3-րդ զինծառայողն էլ վիրավորվել է ոտքի շրջանում, նրա վիճակը նորմալ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):




Լրահոս