ՀԱՐՑ. Բարեկամուհուս աղջիկն ունի հաշմանդամության կարգ: Պատրասվում է դիմել բուհ: Նրանք ուզում են տեղեկանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել նման կարգավիճակ ունեցող դիմորդները:
Նարինե Հովհաննիսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում: ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
շարունակելի
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս տարի 1641 տեղ հատկացված է պետպատվերով ընդունված ուսանողերին, մոտ 18.000 տեղ վճարովի համակարգի համար, որից 14.000-ը պետական բուհերինն է: Ի դեպ, նախոդ տարվա համեմատ միասնական քննություն հանձնողներիի թիվը նվազել է մոտ 1500-ով: