13.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս`նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, ինչպես նաև ֆիլմի գլխավոր հերոսների մասնակցությամբ համերգին, որոնք տեղի են ունենալու «Ոսկե ծիրան». XIV միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա հուլիսի 14-ին ժամը 19.00-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը պատմում է վեց հայ երաժիշտների մասին, որոնց ճակատագրերն ու երաժշտությունը ​սերտորեն կապված են Երևանի ճակատագրի հետ: Լիամետրաժ ֆիլմի հերոսներ են դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, «Grammy» և World Music Award մրցանակների դափնեկիր, Armenian Navy Band–ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դաշնակահար, ջազմեն Մալխասը (Լևոն Մալխասյանը), կոմպոզիտոր, թառահար Միքայել Ոսկանյանը և շանսոնյե Ֆորշը։ Հենց նրանց աչքերով և նրանց երաժշտության միջոցով է ներկայացվում Երևանը, որն ապրում ու ենթարկվում է իր սեփական ռիթմին և մեղեդուն:

Ֆիլմի ցուցադրությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում հյուրերին սպասվում է համերգ` ֆիլմի հերոսների մասնակցությամբ

Ասուլիսի բանախոսներն են.

– ռեժիսոր Տատյանա Դանիելյանց

– կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը

– թառահար թառահար Միքայել Ոսկանյանը

***

Ֆրանսիայի ազգային տոնի՝ հուլիսի 14-ի կապակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 30) հանդես կգա մամուլի ասուլիսով՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին և հայ-ֆրանսիական հարաբերություններին:

***

Հուլիսի 13-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահԿարեն Չիլինգարյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Թեման՝ Ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացման և վճարահաշվարկային տերմինալների հետ կապված խնդիրներ:




Լրահոս