Ցելյուլիտն առաջանում է այն դեպքում, եթե մարդը շատ ճարպային հավելումներ ունի: Այն կոսմետիկական թերություն չէ, այդ պատճառով նրանից կարելի է ազատվել ճիշտ սնվելու, մերսումների և մարզումների միջոցով:
Վարժություն № 1
Այս դիրքում բարձրացրեք ձախ ոտքը 10-30 սմ վեր և այդ դիքում պահեք 5 վայրկյան, ապա դանդաղ իջեցրեք: Կրկնեք վարժությունը նաև աջ ոտքի համար:
Վարժություն № 2
Ձեռքերով հենվեք գետնին, աջ ծունկը հենեք կրծքին: Ապա ուղղեք ոտքը և այն գետնից բարձրացրեք 13-20 սմ: Կրկնեք ձախ ոտքի համար:
Վարժություն № 3
Մեկ գանտել վերցրեք ձեր ձեռքը, կանգնեք ուղիղ, ոտքերը՝ ուսերի լայնությամբ: Խորը շնչելով սկսեք դանդաղ իջնել: Ապա բարձրացեք վեր և կրկնեք այս վարժությունը 20 անգամ:
Վարժություն № 4
Կանգնեք ուղիղ, երկու գանտել վերցրեք ձեր ձեռքը, ոտքերը՝ ուսերի լայնությամբ: Սկսեք առաջ թեքվել` ձեռքերը ազատ թողնելով ներքև: Կռացեք այնքան, որքան կարող եք: Ապա դանդաղորեն վերադարձեք ելման դիրք: