Սամվել Բաբայանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաղորդեց, որ ավարտվել է հայտնի «Իգլայի» գործով նախաքննությունը: Գործով անցնում է յոթ մեղադրյալ, որոնց թվում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«2016 թվականի սեպտեմբերի 20-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող Տ.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այստեղից, սակայն, չենք տեղեկանում է` Սամվել Բաբայանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքները, թե՞ ոչ:

Ի պատասխան մեր հարցի` Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը կրկնեց ավելի վաղ հայտնածը` Սամվել Բաբայանն առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունել:




Լրահոս