ՀԿԵ-ում գլխավոր ինժեների եղբոր շահած տենդերը` «դեբոշների» առիթ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։

ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։ Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա և Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։

Ալոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երևանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս