Կենտրոնի զարգացումն ապահովվում է արդյունավետ կառավարումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անգամ արտակարգ պատահարների դեպքերում մեծաթիվ հիվանդների միաժամանակյա ընդունումը, անհրաժեշտ ախտորոշումների կազմակերպումը և բուժումն անցնում է հարթ։ Դրան նպաստում են ոչ միայն վերջին տարիներին իրականացված վերազինումը, այլև շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքումշուրջօրյա հերթապահություններին բարձր պատրաստվածությումբ անհրաժեշտ մասնգետների լիարժեք ապահովվածությունը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյաննաշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի հետ այցելել է կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, հիվանդանոցի թողունակությանն ու ընթացքիկ աշխատանքներին։

Տնօրեն Արա Մինասյանը համառոտ ներկայցնելով կենտրոնի ստեղծման և զարգացման պատմությունը` մանրամասնել է վերջին տարիներին ծավալված նոր ծառայություննների, իրականացված ներդրումային ծրագրերի մասին, որոնց շնորհիվ ողջ համալիրն արդիականացվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Դրանով մեծապես բարձրացել է ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։

Այստեղ առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև վերջին տարիներին կազմավորված մանկական սոմատիկ բաժանմունքը, որտեղ բարձրակարգ մասնագետներով ապահովվածությունից բացի հարմարավետ պայմաններ են ստեղծվել փոքրիկների համար։ Պատահական չէ, որ այս բաժանմուքում ևս հիվանդների մեծ հոսք կա։

Տնօրենն առանձնակի հպարտությամբ է ներկայացրել նաև համալիրի ծննդատունը, որը նույնպես վերջին տարիներին ապահովվել է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեխնիկապես հագեցված վերակենդանացման բաժանմունքի առկայությունը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունն ու մասնագետների մեծ թիմով հերթապահությունները շահառուների վստահության հիմք են դարձել։

Այս կենտրոնում բարձր են գնահատում հայրենի բժշկության զարգացմանն ու առաջընթացին նպաստ բերած մասնագետների վաստակը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի երբեմնի աշխատասենյակում ստեղծված թանգարանում նրանց լուսակարներն ու կենսագրական փաստերը դրա վկայությունն են։

Այս ամենն, անշուշտ,ոգեշնչում է երիտասարդ բժիշկներինմարդասիրական մասնագիտությունն առավել նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարելու գործում։

Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի արդյունավետ կառավարման կապակցությամբ, ինչի արդյունքում ապահովվում են ոչ միայն բազմապրոֆիլ հիվանդանոցի ամենօրյաանխափան գործունեությունը, այլև մշտական զարգացումը։




Լրահոս