Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։
Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։
ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունըև Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։