Հուլիսի 16-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի 34 MN 371 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևորներ՝ 1985 թ. ծնված Հ., 2010 թ. ծնված Ա. և 2014 թ. ծնված Դ. Հ.-երին և մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանանելը՝ ցուցաբերել են առաջին օգնություն:
Տուժածները հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի «Մոր և Մանկան Ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակաը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Լուսանկարը` shamshyan.com