ՖՈՏՈ.ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի  անդամները գրավեցին  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Ոստիկանությունը փակեց ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները, Խորենացի փողոցում սկսեց ինքնաբուխ հանրահավաք:

Այդ օրվա գործողությունների  արդյունքում զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը,Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։ 5 ոստիկան պատանդ վերցվեցին,  այդ թվում  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Գունդը խմբավորման կողմից գրաված մնաց երկու շաբաթ և այդ ամբողջ ընթացքում Ազատության հրապարակում ու Խորեմացի փողոցումմշտապես հանրահավաքներ էին ընթանում՝  ի պաշտպանություն նրանց: Դրանցից ամենաուժեղը հուլիսի 29-ի միջադեպն էր,  երբ վիրավորվեցին բազմաթիվ ցուցարարներ,. ձերբակալվեցին ակցիայի մասնակիցներ:

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը:ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Երեւանում այսօր երեկոյան «Սասնա ծռերի» աջակիցները ինքնաբուխ երթ կիրականացնեն:




Լրահոս