Ինչպես հայտնի է` հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի էին ենթարկել:
Հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ ՀՔԾ քննիչները գնացել են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ Արայիկ Խանդոյանը ցուցմունք է տվել միջադեպի մասին:
Ի դեպ, մեզ հետ զրույցում պաշտպանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն, որ այս ծեծի գործը չքննի Հատուկ քննչական ծառայությունը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: