Վարչապետի օգնականի թանկարժեք «INFINITI»-ն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պարտավորեցնող պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարագրել: Խոսքը գնում է «INFINITI G 35» մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում:

Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ:

Իսկ ո՞վ է վարչապետի նոր ու երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013 թ., իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրենը: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրենի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս