«Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելեցին Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։

«Անվտանգ համացանց» դասընթացի նպատակն է 11-14 տարեկան երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից անվտանգ օգտվելու կանոնների, համացանցում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև համացանցի բացասական կողմերից խուսափելու վերաբերյալ: Այս դասընթացին մասնակցում են Թալինից շուրջ 20 երեխա:

«Այսօր համացանցը հասանելի է երեխաներին և դրանից ճիշտ ու անվտանգ օգտվելու կարողությունը կարևոր է մեր օրերում. այս դասընթացների միջոցով փորձում ենք զարգացնել համացանցի և համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ երեխաների գիտելիքները` հետագայում սպառնացող վտանգներից խուսափելու համար»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Լինելով պատասխանատու ՏՏ ընկերություն Beeline-ը խիստ շահագրգռված է, որպեսզի իր ծառայություններն լիարժեք օգտագործվեն հօգուտ մեր հաճախորդների։ Անվտանգությունը համացանցում շատ կարևոր է, հատկապես դեռահասների շրջանում, և մենք մեր կողմից անում ենք հնարավորը՝ նրանց անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար։ Վստահ ենք, որ այդ գիտելիքները կփոխանցվեն նաև իրենց ընտանիքներին և ընկերներին, ինչի շնորհիվ շատերի կյանքը կփոխվի դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Դասընթացն իրականցվում է «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը տրվել է 2017-ի մարտին Վորլդ Վիժն Հայաստանի և Beeline-ի կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում կազմակերպել 30 դասընթաց Երևանի, Թալինի, ինչպես նաև Կապանի 600 երեխաների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը:




Լրահոս