![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/1767615-2-0-1500299739-1500299742-650-04f9ebaa03-1500549693.jpg)
Մեզանից շատ քչերին է հաջողվում միանգամից և խորը քնել: Սակայն կան վարժություններ, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգը, հանել սթրեսն ու միանգամից քնել:
Ոտքերը պատին հենած
Ինչպես անել. պառկեք մեջքին, դեմքով նայեք առաստաղին, ոտքերը բարձրացրեք վեր և հենեք պատին: Այդ դիրքում մնացեք երկու րոպե:
Պառկեք որովայնի վրա
Պառկեք որովայնի վրա և մատները հետևին բռունցք արեք: Այդպես փորձեք վեր բարձրանալ և կրկնեք վարժությունը 5-10 անգամ: Միայն դրանից հետո կարելի է բացել մատները:
Պառկած թեքվեք
Պառկեք մեջքին, ծալեք ոտքերը և միասին դրեք: Դանդաղ ոտքերը մի կողմ տարեք՝ բռնելով դրանք ձեռքով: Այդպես մնացեք մեկ րոպե, ապա փոխեք կողմը:
Մեջքի վրա
Հարմար պառկեք մեջքի վրա: Մի փոքր բացեք ոտքերը: Երեք անգամ խորը շնչեք և արտաշնչեք քթով: Այդպես դուք կզգաք քնկոտություն: