SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 24-ին, քաղաքացուհու դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի բնակչուհի՝ 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առևանգել են, այնուհետև տևական ժամանակ անհայտ վայրում պահել են և բաց թողել։ Գոհար Վ.-ն հայտնել է նաև, որ դուստրն իրեն ասել է, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել են։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: