«Մամուլի խոսնակները հայոց» իրենց միջի «առնետին» են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բացահայտեցինք, որ պետական գերատեսչությունների մամուլի խոսնակները «սև ցուցակ» են կազմել, որում հայտնվում են միայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց ղեկավարի կամ գերատեսչության մասին անցանկալի փաստ են արձանագրում:

Իրականությունից վիրավորվել էին մասնավորապես ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ԱԻՆ-ի ներկայացուցիչ Նանա Գնդոյանը և ԱԺ-ից Արսեն Բաբայանը:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սույն անձիք մանրազնին ուսումնասիրում են սքրին-շոթերը, որ պարզեն` ինչ տեսակի հեռախոսով է արվել, ով ունի այդպիսի հեռախոս եւ ով կարող էր: Ու արդեն կասկածյալներ ունեն:

Բայց արդյոք դա կապահովագրի՞ հայոց աշխարհի խոսնակներին հետագա տհաճ միջադեպերից….




Լրահոս