ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հուլիսի 27-ին, ժ.14:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կընդունի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ղեկավարներին, ովքեր Հայաստանում են ՀՄԸՄ 10-¬րդ համահայկական մարզախաղերը անցկացնելու նպատակով (հասցեն՝ Վ.Սարգսյան):
***
Հուլիսի 27-ին, ժամը 13:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով աշխարհում նշվում է հուլիսի 28-ին:
Բանախոսները կներկայացնեն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի հիմնական մոտեցումները, խնդիրները և կատարվող քայլերը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած «Սովալդի» դեղով վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման ծրագրի ընթացքը։