Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտնել է, որ խախտվել է կրթություն ստանալու իր իրավունքը:

Համաձայն դիմումի՝ պետական հանձնաժողովը հրաժարվել է քննություն անցկացնելու նպատակով ժամանել ՔԿՀ, ինչի պատճառով իրեն հնարավորություն չի տրվել օրենքով սահմանված ժամանակահատվածում հանձնել ԲՈՒՀ-ի ավարտական քննությունները: Ազատազրկված անձի կրթության իրավունքի ապահովման նպատակով իրականացվել է քննարկման ընթացակարգ:

2017 թվականին քաղաքացուն հնարավորություն է տրվել հանձնել պետական քննությունները և ավարտել ուսումը ԲՈՒՀ-ում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս