Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, բժիշկները այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն: ՔԿՎ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ եկել են տեսակցելու հարազատները:




Լրահոս