Յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն հատուկ բնավորության գծեր, որոնք, իհարկե, հանդիպում են այլ մարդկանց մոտ ևս, սակայն հազվադեպ: Սակայն ձեր մարմինը կարող է յուրահատուկ կարողություններ ունենալ:
Ճկուն լեզու
Պետք է զարգացած լինեն մկանները, որպեսզի կարողանաք անել նկարում պատկերված հնարքները:
Շարժվող ականջներ
Այսօր մեկ ականջը շարժել կարող են 22 տոկոս մարդիկ, իսկ երկու ականջն էլ՝ 18 տոկոսը:
Ոտքի մատերը շարժել առանձին
Սա մի քիչ բարդ է, քանի որ միայն ճկույթն ու բութն առանձին մկաններ ունեն, մյուսները կապված են իրար հետ:
Դիաստեմա
Սա ատամների միջև արանքն է, որը հանդիպում է մոտավոր 20 տոկոս մարդկանց մոտ:
Մեկ հոնքը բարձրացնելու կարողություն
Սա կապված է այն հանգամանքից, թե որքան են զարգացած դեմքի մկանները: