Տիրոջ աչքով, հոգատար ձեռքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր համապետական շաբաթօրյակ է: Մի փաստ, որ ինքնին վկայում է միջոցառման կարեւորության մասին: Բնականաբար, դրանից չէր կարող անմասն մնալ հանրապետության ջրամատակարարման համակարգերի օպերատոր Վեոլիա Ջրի 3000-անոց աշխատակազմը:

Պետք էր տիրոջ աչքով եւս մեկ անգամ ստուգել կառույցների վիճակը, հոգատար ձեռքերով ամենուր հավաքել աղբը, ավելորդ իրերը, քամուց ջարդված ծառերն ու ճյուղերը, սարքավորումներն ու խողովակները դնել իրենց տեղերում, կարգ ու կանոն հաստատել համակարգի հարյուրավոր կառույցներում:

Լինեն դրանք աղբյուրների սանիտարական գոտիներ, պահեստներ, մեքենամեխանիզմների հավաքակայաններ, վարչական տարածքներ թե ջրամբարներ: Բայց առաջնահերթություններ այնուամենայնիվ կան: Օրինակ, Երեւանում այսօր առավել ուշադրություն են դարձնելու բակային պոմպակայաններին: Առաջինը, որովհետեւ չէր խանգարի եւս մեկ
անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը, այս շոգ եղանակներին պոմպակայանները պետք է գործեն անխափան, կենարար հեղուկը հասցնելով մինչեւ բազմաբնակարան շենքերի վերջին հարկեր: Եւ հետո, պոմպակայանները տեղադրված են բակային տարածքներով, հետեւաբար, միշտ պետք է ոչ պակաս, եթե ոչ ավելի, բարեկարգ լինեն, քան հարակից տարածքները:

Ահա եւ ջանում են այսօր «Արեւելք» ու «Արեւմուտք» տարածաշրջանների տնօրինությունների մայրաքաղաքային ստորաբաժանումները:

Հա, այն էլ ասենք, որ շաբաթօրյակը՝ շաբաթօրյակ, բայց ջրմուղագործների վրայից ոչ ոք չի հանել իրենց հիմնական պարտականությունների կատարումը: ճնշո՛ւմ չկա, ուրեմն՝ պետք է բարձրացնել, վթա՛ր է, պետք է վերացնել: Այդպես էլ գործում է այսօր Վեոլիա Ջրի աշխատակազմը Աշոցքից մինչեւ Մեղրի, Արմավիրից՝ Վարդենիս:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս