ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես և ինչ խոստումների ներքո «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին. դեպքերից մեկ տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսին 14 օր ողջ Երևանն ու Հայաստանը շունչները պահած հետևում էին ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երկշաբաթյա զինված դիմակայությունն ավարտվեց հուլիսի 31-ին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հայտարարեցին, որ իրենք իշխանություններին հանձնվելու որոշում են կայացել։

Նշենք, որ հանձնվելու ընթացքում ՊՊԾ գնդում է եղել և այնտեղից ամենավերջինը դուրս եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այդ ընթացքում խմբավորման և իշխանությունների միջև հիմնական բանակցողն էր: Այս ամենի հետևանքով զոհվեց երեք ոստիկան, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկաններ և զինված խմբի անդամներ։

Զինված խմբավորման անդամների հանձնվելը`  տեսանյութում:




Լրահոս