Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:
Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին: