Սգո սրահում կրակոցների հեղինակի ազգականները փախել են. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հավաստի տեղեկություններ են հասել այն մասին, որ երեկ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի սգո սրահում տեղի ունեցած հրաձգության ենթադրյալ հեղինակի ազգականներն անհետացել են:

Նախ հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ էր ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել էին, 8-ը` վիրավորվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մահացել էր ևս մեկ անձ:

Նախնական վարկածի համաձայն` սգո սրահում կրակոցներ արձակած անձը պարտքի շուրջ տարաձայնություն է ունեցել մահացածի հարազտների հետ: Սակայն սա միակ վարկածը չէ. տարիներ առաջ, ըստ լուրերի, սգո սրահում կրակոցներ արձակած Թելման Քալաշյանի եղբորը սպանել են հոգեհանգստի սրահում գտնվող անձանց հարազատները, ուստի չի բացառվում, որ սա վրեժխնդրության հետեւանք եւս լինի:

Թ. Քալաշյանը, ով դեպքի վայրում է թողել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել, որոնվում է:

Եվ ահա, ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ողջ հանրապետության տարածքում ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում: Իսկ առավել ինտենսիվ որոնողական աշխատանքներ տարվում են Արմավիրի մարզի Արաքս գյուղում (Թելման Քալաշյանն այս գյուղի բնակիչ է): Հսկողության նպատակը նաև հնարավոր վենդետայից զերծ մնալն է:

Մեզ հասած տեղեկություններով` մինչ իրավապահները փնտրում են Թելման Քալաշյանին, նրա ազգականները ևս անհետացել են: Բանն այն է, որ անասնապահությամբ զբաղվող Քալաշյանները, որոնք վրաններ են տեղադրում և գիշերում դաշտերում: Մինչդեռ գյուղում շրջանառվող տեղեկություններով` վրանները դատարկ են. ազգականները փախել են:




Լրահոս