Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կդրվի աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կվաճառվի. այն աճուրդի կդրվի: Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:

Հիշեցնենք, որ շենքը մեկ անգամ էլ էր նախկինում աճուրդի դրվել, սակայն չի վաճառվել`  գնորդ չունենալու պատճառով: Հավելենք, որ մինչ շենքը դրվել է վաճառքի, ներսում շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ աշխատակիցների մոտ էլ ճամպրուկային տրամադրություն է:




Լրահոս