Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր աղետների վերացմանը:
Վարչապետը հիշեցրեց, որ կարկուտների վնասների չափերի ուսումնասիրման ուղղությամբ հանձնարարականներ էին տրվել, և ելնելով դրանցից, նա գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին և մարզպետներին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկերը, սերմերի վճարման գումարները կարկուտից տուժածներին զիջելու նպատակով: