aravot.am-ը գրում է. «Սեւանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր տղան` Սպարտակ Առաքելյանը, այդ օրը նույնպես լողափում է եղել: Aravot.am-ի հետ զրույցում Սպարտակը վրդովմունք հայտնեց, որ Դավիթին ու արգավանդցիներին վատ լույսի ներքո են ներկայացրել: «Գրում են, որ իբր խմած ենք եղել, նման բան չի եղել, գրում են` իբր ծեծել ենք էդ մարդուն (Աշոտ Հովհաննիսյանին-Գ.Հ), ինչը սուտ է: Մենք անգամ նրան մեր մեքենայով տարել ենք հիվանդանոց, էդ մարդու տղան էլ մեզ հետ ա եղել; Եթե մենք վնաս տված լինեինք, մենք հիվանդանոց չէինք տանի: Քաղմաս էլ ես եմ ահազանգել, որ գան ու կանխեն «պլյաժի» կռիվը: Ահավոր վիճակ էր, մենք մի քանի հոգով էինք, իրենք շատ-շատ էին… Մենք բոլորս եղել ենք «պլյաժում», Դավիթն էլ էր մեզ հետ, վոլեյբոլ էինք խաղում: Հետո չենք տեսել, թե ինքը ոնց է նավ բարձրացել:
Մեկ էլ տեսնենք՝ նավը մոտեցավ դեպի ափ, Դավիթը նավից իջավ, մի քանի հոգի հետը վիճաբանելով մոտեցան մեզ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է եղել, ասեցին, «պլյաժից» դուրս գանք, մարդկանց մոտ չխոսենք: Էդ մարդը, որ եկավ մոտեցավ, ոնց որ կրակի վրա բենզին լցներ, մենք անընդհատ ասում էինք՝ լավ, նավի վրա ինչ եղել-եղել ա, վերջացնենք…Էդ մարդը` Աշոտ Հովհաննիսյանը, ինֆարկտ տարած մարդ էր, ասում են՝ հիմա դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել ա, որ իրեն ինֆարկտ է խփել: Մենք էդ մարդուն չենք ընդհանրապես չենք կպել…»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սպարտակ Առաքելյանը»:
Մանրամասները` այստեղ: