«Նաիրիտ-2» ընկերության կանոնադրական կապիտալը կնվազեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը դիմել է Հայաստանի կառավարությանը եւ խնդրել թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել «Նաիրիտ-2» ընկերության կանոնադրական կապիտալը: Ինչպես հայտնի է` «Նաիրիտ-2ՙ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը:

Բանն այն է, որ ՚Բաժնետիրական ընկերությունների մասինՙ ՀՀ օրենքի համաձայն, եթե երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը: Իսկ այս ընկերության սեփական կապիտալը տարիներ շարունակ փոքր է եղել կանոնադրական կապիտալից:
Այսպես, կառավարությունը նախատեսում է «Նաիրիտ-2» ընկերության ավելի քան 14 մլն դրամ կազմող կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել մոտ 4.5 մլն դրամով եւ այն համապատասխանեցնել ընկերության սեփական կապիտալի արժեքի, որն էլ կազմում է ավելի քան 9,5 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ՚Հայգազարդիՙ պարտքի դիմաց ՚Որոտանիՙ ՀԷԿ-ինհանձնվեց ՚Նաիրիտՙ գործարանի եւ ՚Նաիրիտ-2ՙ ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: Ըստ որի` ՚Հայգազարդՙ ընկերության պարտքերն ու պարտավորությունները մարվել են ՚Նաիրիտ-2ՙ-ի 46.73 տոկոս բաժնեմասը կառավարությանը փոխանցելու եղանակով: Մասնավորապես, ՚Որոտանի ՀԷԿՀՙ ընկերության հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվել է ՚Նաիրիտ-2ՙ ընկերության 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով:

Տեղեկացնենք, որ ընկերությունը աճուրդի է հանել քիմիկատների պահեստը` առանց ավտոտնակների: Բացի այս` վաճառվում են նաեւ օժանդակ շինություն, որի մեջ ներառված են ավտոտնակներ:




Լրահոս