«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայգազարդ» ընկերությունը օգոստոսի 3-ին Երեվանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը անցած տարի պատրաստվում էր փակել ընկերությունը։ Պատճառն այն էր, որ ընկերությունը փակելով՝ կառավարությունը նախատեսում էր Համաշխարհային բանկից 30 մլն դոլար վերցնել՝ Մեծամորի ԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի վարկերի վերակազմավորման համար։
Այդ իսկ պատճառով անցած տարի ընկերությունը կառավարության որոշմամբ լուծարվեց։ «Ժողովուրդ» տեղեկացավ, որ ընկերության լուծարման, ապա սնանկացման պատճառը դեբիտորական պարտքերն են, որոնք այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել։ Քանի որ պարտապան կազմակերպությունները լուծարված ու սնանկ են ճանաչված կամ էլ դրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
Մինչդեռ նկատենք, որ «Հայգազարդ» ընկերության ստեղծման հիմնական նպատակն էր կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սպասարկումը։ Ասել է, թե ընկերությանը գցել են, իսկ վերջինս էլ կառավարությանն է գցել ու սնանկացավ: