Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում կանցկացվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան:
Մասնակիցների կազմը. Գարրի Կասպարով (ՌԴ), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):
Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր: